Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Թրամփի պլանը» թեժացնում է Ռուսաստանի ազդեցության գոտիները

«Թրամփի պլանը» թեժացնում է Ռուսաստանի ազդեցության գոտիները
30.11.2024 | 15:34

Միջազգային մամուլում նոր հայտնված տերմինը՝ «Թրամփի պլան» կոչվածը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի (ռուս-արևմտյան կոնֆլիկտ, ուկրաինական ճակատ) սառեցման մասին է, բայց ոչ ի շահ Ռուսաստանի, նպատակն այս ստատուս քվոյով պատերազմը կանգնեցնելն է, ով որտեղ կանգնած է՝ մնա տեղում, բացառությամբ Կուրսկի, որի մասով ուկրաինական կողմն ակնարկել էր, թե պատրաստ են դուրս գալու, եթե Թրամփին հաջողվի հասնել հրադադարի (մինչ Թրամփի գալը, հնարավոր է, Կուրսկում ուկրաինական կողմը կենդանի ուժ չունենա):

Որպեսզի մինչ այդ Ռուսաստանը ստրատեգիական հաջողությունների չհասնի, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում:

Այս խնդիրների համատեքստում են Ռուսաստանի խորքերը հարվածելու Արևմուտքի կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը և սպառազինությունը, նոր սանկցիաները, որոնք արժեզրկել են ռուբլին (նպատակին չծառայեց, համատարած պանիկա չկա, որը ներքաղաքական խնդիրներ կստեղծեր), Աբխազիայում տեղի ունեցածը, Վրաստանում չդադարող և ավելի թեժացող ցույցերը, Հայաստանում ուժայինները, այսպես կոչված, սորոսականներին տալը, թուրք-իսրայելական օպերացիան Սիրիայի դեմ, որտեղ Իսրայելի վարչապետը սպառնաց Ասադին (Սիրիայի) Սադամի (Իրաքի) ճակատագրով (Ասադին մեղադրեց քիմիական զենք օգտագործելու նպատակի մեջ):

Ռուսաստանի պատասխանից է կախված հետագան, որը կարող է ի չիք դարձնել «Թրամփի պլան» կոչվածը:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 5408

Մեկնաբանություններ